03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդրահարույց հարցեր կան. Վահագն Համբարձումյանը՝ Հարկային նոր օրենսգրքի մասին

Հարկային օրենսգիրքն  ԱԺ-ում առաջին ընեթերցմամբ քվեարկության դրվեց և անցավ 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանի կարծիքով՝ այս օրենսգիրքը, ճիշտ է,  ունի դրական կողմեր, բայց ունի նաև բազում  թերություններ:

«Արձանագրել եմ խնդիրներ, որոնք իրականում խնդրահարույց են: Բայց քննարկումների ժամանակ գործնականում ներկայացրել ենք 38 առաջարկ, որոնցից 36-ն ընդունվել է:

Մասնագիտական հարթության վրա փաստաթուղթը դրական և ողջունելի է: Դրական չենք վերաբերում այն հանգամանքին, համաձայն որի եկամտահարկի դրույքաչափը բարձրացել է: Եթե այսօր դրույքաչափի փոփոխություն ենք անում, պետք է հասկանանք` ի՞նչ ռեակցիա է տալու: Վստահ կարող եմ ասել՝ լրիվ թերհայտարարագրում է գնալու: Մեզ մոտ կա աշխատողին չգրանցելու հանգամանքը, որը հարկային մարմինների կողմից կարող է բացահայտվել: Բայց մյուս խնդիրը գումարի թերհայտարարագրումն է»,-ասաց Վահագն Համբարձումյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ