05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նրանք չեն ընդունում իրենց անմակարդակությունը. հոգեբանը՝ որոշ պատգամավորիների ոչ ցիվիլ պահվածքի մասին

Հոգեբան Սամվել Խուդոյանն Ազգային ժողովում որոշ պատգամավորների ոչ  ցիվիլ պահվածքը որակում է որպես «խուժանություն»:

«Այնտեղ, որտեղ էմոցիաներն են, տրամաբանությունը հանգում է, մահացած է։ Չկան փաստեր, փաստարկներ ռեալ, զուտ էմոցիոնալ խոսակցություններ են, որոնք,  բնականաբար, բացասական են ազդում եւ վարակում մյուսներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբանը։

Վերջինս ընդգծեց՝  ԱԺ-ում վերջին օրերին անհետացել են  կին-տղամարդ էթիկական սահմանները։ Հոգեբանն ընդգծեց՝  մեր պատգամավորներից ոմանք  տառապում են անոզոգնոզիայով:

«Անոզոգնոզիան այն է, երբ անձը սեփական պրոբլեմները, հիվանդությունը չի նկատում։ Օրինակ՝ ալկոհոլիկների մեծ մասն ասում է՝  ես ալկոհոլիկ չեմ։ Նույնն էլ մեր պատգամավորները։ Նրանք չեն ընդունում իրենց անմակարդակությունը եւ այն, որ երկրի այս վիճակն իրենց արածի հետեւանքն է», – ասաց հոգեբանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ