16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ինքնասպանության փորձ է արել

Հունիսի 29-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչներից մեկն իր տանը փորձում է ինքնասպանություն գործել:

ժամը 11.32-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ահազանգող քաղաքացին Արուճ գյուղի 9-րդ փողոցի բնակիչ՝ 1977 թ. ծնված Վ. Ա.-ն է:

Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վ. Ա.-ը սպառնում է դյուրավառ հեղուկի միջոցով ինքնահրկիզվել:

Փրկարարների և ոստիկանների բանակցություների արդյունքում Վ. Ա.-ի ինքնասպանության փորձը կանխվել է:

Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ