25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու Ալիեւը ռազմական ավանտյուրայի դիմեց. Առավոտ

«Ապրիլի սկզբի ռազմական ավանտյուրան, որքան էլ չընդգծվինախկինի ֆոնին, այն լիովին
համապատասխանուէ է պաշտոնական Բաքվի ընդհանուր մոտեցումներին Ղարաբաղյան կարգավորման հարցում: Պարբերաբար լարվածության ակտիվացումն ու պահպանումը նրանց կողմից իրականացվում էր նաեւ նախկինում: Նրանց հիմնական դիրքորոշումն է` «օկուպանտներին հանգիստ չթողնել»:

Դրան են ենթարկվում Բաքվի գործողությունները` սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հռետորաբանությունը, պարբերաբար միջադեպերը, հայատյացությունը եւ այլն: Նպատակներն ինչպես ներքաղաքական են, այնպես Էլ արտաքին քաղաքական: Սեփական քաղաքացիներին պետք է համոզել նրանում, որ Ադրբեջանի Հանրապետությունը չի հաշտվում պատերազմի արդյունքների հետ:

Իսկ արտաքին քաղաքականությանում դա ճնշման միջոց է ոչ միայն հայերի, այլեւ միջնորդների, ԵԱՀԿ-ի եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության նկատմամբ»,- նշեց 1992-1996թթ. ԼՂ կարգավորմամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ` անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծման պատճառներին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ