Եթե ԵՄ-ն կամ ամերիկացիք փողը տան ուժի մեջ կմտնի, եթե փողը չտան՝ չի մտնի. Փաշինյան
ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ շարունակվում է «Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո որոշ պատգամավորներ առաջարկություններով են դիմել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով եւս առաջարկություներով էր հանդես եկել, մանրամասնեց իր առաջարկությունը:
«Նախագծով առաջարկվում է, որ նախագիծն ուժի մեջ է մտնում, երբ հայտարարվում դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին, որոնք պետք է հոգան միջազգային դոնորները: Իմ առաջարկությունը հետեւյալն է, որ եթե դա որակվում է որպես պատմական իրողություն, պետությունը պետք է պատասխանատվություն վերցնի, ու ուժի մեջ պետք է մտնի հրապարակման օրվանից 10 օր հետո: Սա իմ առաջարկությունն է, որը չեք ընդունել, նորից եմ ասում՝ անընդունելի է ընդունել օրենք՝ եթե ԵՄ-ն կամ ամերիկացիք փողը տան ուժի մեջ կմտնի, եթե փողը չտան՝ չի մտնի»,-ասաց Փաշինյանը:
Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը շեշտեց՝ եթե օրենքի նախագծում հնարավոր չէ գտնել բառեր ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման մասին, այլ միայն խոսվում է դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման մասին: