08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

8 տարվա ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնող 140 մարդ է աշխատանքից ազատվել.նախարար

«Վերջին ութ տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնող 140 մարդ է աշխատանքից ազատվել, որից 60-ը՝ այն պաշտոններից, որոնց մեջ առկա են կոռուպցիոն ռիսկեր»,-այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով լրագրողի  հարցին, թե նախարարությունում կոռուպցիայի դեմ պայքարն ինչ փուլում է:

«Կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես է իրականացվում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանային առումով: Սակայն լինում են նաեւ պաշտոնանկություններ: Իմ պաշտոնավարման 8 տարիների ընթացքում շուրջ 140 մարդ պաշտոններից ազատվել են, մարդիկ, որոնցից 60-ն այն պաշտոններից, որոնց մեջ պարունակվում են կոռուպցիոն ռիսկեր»,- նշել է Սեյրան Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ