Ուշադիր նայել եմ Սամվել Բալասանյանի ճակատին. որևէ բան չեմ ընթերցել /վիդեո/
ՀՀԿ-ն դեռևս չի որոշել, թե ով է Գյումրու քաղաքապետի ընտրություններում եով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեղեկություններին, թե Գյումրու քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն է լինելու գործող քաղաքապետ, Սամվել Բալասանյանը, Բաղդասարյանն ասաց. «Նախնական տրամադրվածություններով չենք շարժվում, քննարկում ենք, քննարկումները կավարտվեն մոտ օրերս: Մի քանի օրից կիմանաք, թե ում անուններն են քննարկվում»:
Լրագրողները դիտարկում ներկայացրին՝ հիշեցնելով՝ Սամվել Բալասանյանն արդեն մի քանի կուսակցություն է փոխել՝ ՕԵԿ-ից ԲՀԿ: Ժամանակին հայտարարում էր, թե իր ճակատին ՕԵԿ է գրված, բայց հետո՝ ԲՀԿ, հիմա, փաստորեն, ՀՀԿ է գրվելու, Բաղդասարյանը հումորով արձագանքեց.
«Ես, անկեղծ ասած, ուշադիր նայել եմ Սամվել Բալասանյանի ճակատին. որևէ բան չեմ ընթերցել, համենայն դեպս, մենք թեկնածուների հետ կապված այնքան էլ կուսակցական պատկանելիության վրա չենք սևեռվում, շատ կան անկուսակցականներ, մեր ֆրակցիայի անդամներում էլ շատ անկուսակցականներ կան, եթե դուք տեսնում եք` կադրային քաղաքականության մեջ ավելի շատ մենք նայում ենք հնարավորություններին», – ասաց Բաղդասարյանը: