05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կենտրոնական բանկը սպանում է. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկի պահվածքը այլևս դադարում է էկ­զոտիկ լինելուց: Չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ այդ պահվածքը արդեն շոշափում է մեր երկրի անվտանգու­թյունը: Խոսքը, իհարկե, այսպես կոչված վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին է: Առանց տնտեսագիտա­կան տերմիններ բերելու ընդամենը նշենք, որ ԿԲ-ն այսօր ու­նի բոլոր հնարավորությունները վարկերի տոկոսները կտ­րուկ նվազեցնելու եւ դրանով Հայաստանի տնտեսությունը աշխուժացնելու համար, բայց սկզբունքորեն չիգնում դրան:

Երեկ ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել չնչին չափով` 0.25 տոկոսով և սահմանել այն 7.5 տոկոս: Իսկ դա նշանակում է, որ վարկերի տոկոսները Հայաստանում գրեթե չեն նվազի,  ու բանկերը իրենց հաճախորդ տնտեսվարողներին կշարունակեն առաջարկել վարկեր 16.20, նույնիսկ 24 տոկոսով: Այսպիսի աստղաբաշխական տոկոսներով վարկերը որեւէ կերպով չեն կարողնպաստել տնտեսության աշխուժությանը: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են, ինչը տնտեսության մեջ թթվածնային քաղց է ստեղծել:

Այդ պայմաններում տնտեսթւյանը տրվելիք  թթվածնի միակ աղբյուրը դռնում են ներքին ներդրումները, որոնք հենց տնտեսվարողների վերցրածվարկերն են:Գործարարները հենց այդ վարկերը պետք է վերածեն ներդրումների եւ ուղղեն իրենց բիզնեսների արդիականացմանը եւ ընդլայնմանը: Իսկ դրանք այնպիսի բարձրտոկոսներ ունեն, որ դրանցով թերեւս կարելի է միայն զբաղվել թմրամիջոցների եւ զենքի անօրինական վաճառքով:

Ոչ մի բիզնես չի կարողզարգանալ, եթե վերցրած վարկի դիմաց  տարեկան 16.20 կամ 24 տոկոսանոց վարկ է փակում: Արդեն այսօր բանկերի կողմից բիզնեսին տրամադրած վարկերի մոտ 14 տոկոսըպաշտոնապես մեռած են, կոչվում են չաշխատող վարկեր:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ