12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ ՀՕՊ ուժերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը. Շարմազանով

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթավքում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Վերջինս շեշտեց՝ համաձայնագրի նպատակը հակաօդային պաշտպանության մակարդակի բարձրացումն է: Ա.Նազարյանը նշեց, որ ընդհանուր համակարգումն իրականացնելու է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական գլխավոր հրամանատարը, իսկ զորային օղակի անմիջական ղկավարումն իրականացնելու է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ պետը:

Համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով` ինքնաբերաբար երկարացնելու պայմանով:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում շեշտեց՝ որ սա Հայաստանի շահերից բխող համաձայնագիր է և պետք է վավերացնել այն:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ ի տարբերություն Բելառուսի և Ղազախստանի, որոնք ՌԴ հետ կնքել են միասնական համակարգ,  ՀՀ դեպքում լինելու է միավորված համակարգ, այսինքն` ՀՀ ՀՕՊ ուժերը պահում են ներքին ինքնուրույնությունը և ղեկավարելու է ՀՀ հրամանատարությունը:

Պատգամավոր Թևան Պողոսյանն էլ ընդգծեց՝ սա առաջին բացառիկ դեպքն է, երբ հայ-ռուսական հարաբերություններում հայկական կողմը բանակցել է և հրամանատարությունը մնացել է հայկական կողմին: Նա հետաքրքրվեց՝ արդյոք ՀՕՊ հրամանատարը «դուխ» ունենալո՞ւ է, որ «կրակ» հրամանն արձակի և խնդիր չունենա, որ կարող է իրեն դրա համար պատժեն:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ