08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

«Ինչից ասես չխոսեցինք. է՛լ Արցախից, էլ մոսկվաներից…»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց՝ ոչ մի հարցադրում առանց պատասխան չի մնացել, իսկ ընդդիմության առաջարկած հինգ հարցերից չորսի դեպքում կատարյալ համաձայնության են հանգել.

«Չորս հարցերը, որ մենք ներկայացրեցինք, միս ու արյուն դառնալու համար հրավիրել ենք արտահերթ նիստ, որի ընթացքում, բացի այդ չորս կետերից, ամեն ինչի մասին խոսեցինք: Կներեք, բայց ես այդ օրերի իմ աշխատանքը, իմ ստորագրությունը հարգում եմ, եթե մարդիկ կան, որ չեն հարգում, գիշերը փոխվել են, այլ տրամադրությամբ են արթնացել, դա էլ է քաղաքականություն, հայտնի ճշմարտություն կա քաղաքականության մասին, իրենք այդպես են ընկալում քաղաքականությունը»,-ասաց Սահակյանը:

«Ինչից ասես չխոսեցինք. է՛լ Արցախից, էլ մոսկվաներից, էլ չգիտեմ՝ գնացել ենք Մոսկվա Արցախի հարցն էր, պետք է գնդակահարենք, խփենք: Ապրիլյան պատերազմի ժամանակ, եթե մեր գործընկերները սահմանում էին, ձեր ղեկավարները օվկիանոսից այն կողմ էին, նույնիսկ Հայաստանում չէին, հիմա եկել եք այստեղ մոսկվաներից եք խոսում»,- ընդգծեց Հովհաննես Սահակյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ