25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս տարի գյուղատնտեսությունը ջրի պրոբլեմ ունենալո՞ւ է. Տիգրան Սարգսյան

՛՛Առաջարկում եմ որպեսզի նախագծով Արմավիրի 7 համայնքերում և մեկ համայնքում, որտեղ խմելու ջրի աղբյուրի դեֆիցիտի խնդիր ունենք, հրատապ միջոցառումներ իրականացնենq, որոնք իրենցից ներկայացնում են 8 խորքային հորերի հորատում , 6-ի վերականգնում և դա իրականացնել հրատապ կարգով համապատասխան գնման ընթացակարգով՛՛,- այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ ջրային տնտեսության պետ Անդրանիկ Անդրեասյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե ընդհանուր առմամբ այս տարի ինչ գնահատականներ կան ջրի պահանջարկի վերաբերյալ՝ եղանակային պայմանաններից ելնելով:

՛՛Այսօրվա դրությամբ մեր հիմնական մայր ջրատարները ոռոգման տեսանկյունից բոլորը արդեն ծանրաբեռնված են: Մենք անցած երկու օրվա ընթացքում բոլոր ջրանցքները նախապատրաստեցինք և այսօր արդեն ջրի մատակարարման մեջ են:
Այսօր ջրամբարների լցվածությունը հիմնականում դեռևս բավարար չի՝ հատկապես Ապարան, Ազատ, Ախուրյան ջրամբարները շուրջ 50 % ով են լցված, բայց կանխատեսումները այնպես են, որ ապրիլ-մայիս ամիսներին կունենանք բավարար քանակությամբ տեղեկություն, համենայն դեպս հիդրոմետի տվյալները մեզ հույս են ներշնչում, որ այդ դիֆիցիտը կլրացվի և ժամանակ ունենք այս տեսանկյունից՛՛,-պատասխանեց Անդրեասյանը:
՛՛Հիմա ես ուզում եմ հասկանալ, նախորդ տարվա հետ համեմատած, այս տարի գյուղատնտեսությունը ջրի պրոբլեմ ունենալու է՞՛՛,-հարցրեց Տիգրան Սարգսյանը: Անդրանիկ Անդրեասյանը պատասխանեց, որ նախորդ տարվա համեմատ այսօր սակավաջուր տարածքները բարվոք են, բայց վերջնական արդյունքի համար դեռևս պետք է համբերենք 1-1.5 ամիս, որպեսզի վերջնական արդյուքնները պարզ դառնան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ