15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Պետք է վերանայել, մաքրել ցուցակները. Ստեփան Մարգարյան

ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Իր ելույթի ընթացքում պատգամավոր Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով ցուցակների մաքրմանը, նշեց՝  իրենց առաջարկները` նույնականացման քարտերով քվեարկելու և այլնի վերաբերյալ, ուղղված են նրան, որ ցուցակներում չլինեն մարդիկ, ովքեր մեռած են, ովքեր վաղուց երկրում չեն ապրում:

«Արտագաղթի տեմպերը, որ նայում ենք, բազմաթիվ քաղաքացիներ դուրս են եկել երկրից, կարծում ենք, որ պետք է վերանայել, մաքրել ցուցակները, և եթե դա չենք անելու, ցուցակները մնում են թերի, և բոլորի մոտ կասկած է լինելու: Ես կարևորում եմ, որ կարծես թե կայացել է մի համաձայնություն ինչ-որ մի հարցի շուրջ, չնայած համարում եմ, որ դա այն հարցը չէ, որ աննախադեպ է պատմության ընթացքում, դա սովորական հարց է և լավ բան է»,- ասաց  Ստեփան Մարգարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ