09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դիմում է ոստիկանապետին

Հարգելի պարոն Գասպարյան,

            2013թ. ապրիլի 9-ին ստացված ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու և Արաբկիրի բաժիններ:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին բերման ենթարկված են եղել.

Եղիա Ավետիսի Ներսեսյանը

Վարդգես Արարատի Պետրոսյանը

Մարիամ Սուխուդյանը

Արման Ալեքսանյանը

Արման Վերմիշյանը

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին բերման ենթարկված են եղել.

1. Սամվել Իսրայելյանը

2. Դավիթ Ստեփանյանը

3. Անտոն Իպչենկոն

4. Հայկ Գրիգորյանը

5. Գոհար Սարոյանը

6. Շողակաթ Վարդանյանը

7. Անուշ Պողոսյանը

8. Թերմինե Դովլաթյանը

9. Կարեն Հարությունյանը

10. Սարո Սարոյանը

11. Գևորգ Սաֆարյանը

12. Հովհաննես Ղազարյանը

13. Կարեն Օհանյանը

14. Պարույր Մովսիսյանը

15. Արսեն Օհանյանը

16. Արմեն Մարտիրոսյանը

            Նկատի ունենալով 2013թ. ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ձևավորված հասարակական հնչեղության հանգամանքը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մա­սին» ՀՀ օ­րեն­քի դրույթներով` խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերոհիշյալ յուրաքանչյուր կետում նշված անձանց, այդ թվում նաև Անդրեաս Ղուկասյանին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժիններ բերման ենթարկելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ:

            Միաժամանակ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ձեր կողմից ձեռնարկված /ձեռնարկվող/ միջոցառումների վերաբերյալ:

            Խնդրում եմ հայտնել նաև, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ է 2013թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել, ինչի արդյունքում սահմանափակվել են այլոց ազատ տեղաշարժման իրավունքը:

Ձեր պատասխանն ակնկալում եմ ստանալ 3-օրյա ժամկետում:

 

 Հարգանքով` Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ