Ինչո՞ւ է Հռոմի Պապը բոլորի սիրելին /վիդեո/
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն այսօր`հունիսի 27-ին , լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ Հռոմի պապը բոլորի սիրելին է, որովհետև զորակցում է կարիքավորին, վշտակցում հիվանդին, աջակցում աղքատին, ապրումակցում հաշմանդամին, խնդում մանկան հետ:
«Շատերն ասում են՝ նա գնաց և իր հետ տարավ լույսը, սակայն դա այդպես չէ: Պապը գնաց և Հայաստանում թողեց լույսի և բարության իր բաժինը: Նրա այցն ավելի բարի ու մարդկային դարձրեց մեր իրականությունը, օգնեց դեմքով շրջվել դեպի մարդը»,- ասաց լեզվաբանը:
Դավիթ Գյուրջինյանը շեշտեց, որ Պապի նկատմամբ համակրանքի մթնոլորտը ցույց տվեց, որ հայ ազգը կարիք ունի նման լուսավոր հոգևոր սպասավորի:
«Հոգևոր ազդեցիկ առաջնորդ լինելուց զատ՝ նա հզոր քաղաքական դեմք է, ում յուրաքանչյուր միտք լուրջ կշիռ ունի»,- ամփոփեց բանախոսը