Ակտիվիստներից մեկը քաշքշեց Բագրատյանին, հետո ջուր լցրեց նրա վրա /վիդեո/
Ինչպես հայտնել ենք, ԱԺ-ի դիմաց տասնյակ քաղաքացիներ են հավաքվել և պահանջում են չեղարկել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրան սուլոցներով չդիմավորեցին: Վերջինս շեշտեց՝ ինքը ևս դեմ է հանաձայնագրի ընդունմանը, սակայն, ակտիվիստներից մեկը մեղադրանքներ հնչեցրեց Բագրատյանի հասցեին, քաշքշեց նրան և ջուր լցրեց նրա վրա` մեղադրելով անգործության մեջ: