Ինչ են պատմում Գագիկ Խաչատրյանի աչքերը
Երեկ խորհրդարանական հարցուպատասխանի եկած կառավարությունը, ինչպես ժողովուդն է ասում “էշից ընկած էր”: Լրագրող տեսնելով` նախարարները “մարշ բրասոկի” էին դիմում, իսկ լրագրողներին մի հարց էր հետաքրքրում` “մնալու եք Ձեր պոստում, թե ոչ”: Ոչ մեկը կարծիք չուներ:
Թերթի տեղեկություններով` նրանցից որեւէ մեկի հետն ոչ ոք չի խոսել: Բոլորն էլ սպասողական վիճակում են:
Տեսակետ կա, որ կառավարության վերջնական կազմը հայտնի կլինի ավագանու ընտրություններից հետո: Ավելին, խորհրդարանի միջանցքներում ՀՀԿ-ականները տեսակետ են հնչեցնում, թե հնարավոր է նույնիսկ նոր կառավարությունը ծրագիրը բերի, իրենք չհաստատեն` ժամանակ շահեն մինչեւ ավագանու ընտրություններից հետո քաղաքական դասավորությունը վերջնականապես պարզ դառնա ու կառավարության կազմը նշանակվի:
Նախորդ օրը թերթի թղթակիցը հարց է ուղղել պետեկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանին` մնալու եք Ձեր պոստում: “Չգիտեմ, ոչինչ չգիտեմ”,-ասաց նա:
-Բայց Ձեր աչքերի մեջ ներքին անորոշություն ու տագնապ կա ապագայի հետ կապված:
-Իսկ Ձեր աչքերի մեջ Ձեր հնչեցրած հարցերի պատասխանը կա կարծես,-իրեն չկորցնելով հակադարձել է Գագիկ Խաչատրյանը: