15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բաղդասարովը կվաճառի “Միկա” ֆուտբոլային ակումբը. Հայկական ժամանակ

Մարզական աշխարհում թափ են հավաքում խոսակցություններն այն մասին, որ գործարար Միքայել Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր սեփականությունը հանդիսացող “Միկա” ֆուտբոլային ակումբը եւ մարզադաշտը:

Այս “ջրաղացին ջուր լցրեց” նաեւ այն փաստը, որ նախորդ կիրակի օրը տեղի ունեցած “Միկա”-“Շիրակ” սկզբունքային խաղին, որտեղ “Միկան” իր գլխավոր կռիվը պետք է տար չեմպիոնության համար պայքարում հաղթելու համար, ակումբի սեփականատերը ներկա չէր: Իսկ Բաղդասարովը սովորաբար նման դեպքերում օթյակից հետեւում է խաղին:

“Միկա լիմիտեդ” ընկերությունից երեկ թերթին հայտնեցին, որ Բաղդասարովը խաղին ներկա չի գտնվել`քաղաքում չլինելու պատճառով: “”Միկայի” ոչ բոլոր սկզբունքային խաղերին է պարոն Բաղդասարովը ներկա գտնվում, քանի որ գործի բնույթով, նա մի քանի օր քաղաքում է, մի քանի օր` այլ տեղ”,- ասել են ընկերությունից:

Ինչ վերաբերում է ֆուտբոլային ակումբի եւ մարզադաշտի հնարավոր վաճառքին, ապա, ըստ “Միկա լիմիտեդի” ներկայացուցչի, բիզնեսում ամեն ինչ գնվում եւ ամեն ինչ վաճառվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ