22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծառուկյանը հանդիպել է նախագահին Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ նախօրեին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ պատգամավորները եւ այլ անդամներ մասնակցել են ոչ թե սեփական որոշմամբ կամ ցանկությամբ, այլ երկուստեք պայմանավորվածության արդյունքում։

Ճիշտ է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում արարողությանը եւ իր քայլը պատճառաբանելու համար մեկ օր առաջ մեկնել էր Մոսկվա, բայց մոտ քսան կուսակիցների հրահանգել էր, որ մասնակցեն։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ Գ. Ծառուկյանի եւ Ս. Սարգսյանի միջեւ նախապես հանդիպում է եղել, եւ նրանք պայմանավորվել են, որ ԲՀԿ ղեկավարը թեեւ չի մասնակցի երդմնակալության արարողությանը, բայց իր մի շարք պատգամավորների կուղարկի։

Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ս. Սարգսյանի եւ Գ. Ծառուկյանի հանդիպումը կազմակերպել է վերջինիս խնամի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Իսկ քննարկումներն ու պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել առանց Հ. Աբրահամյան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ