08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերը քրիստոնյայի այցեքարտն է. Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրու  Վարդանանց հրապարակում տեղի ունեցող Սուրբ Պատարագի ժամանակ հանդես եկավ ելույթով:

«Այսօր գտնվում ենք այստեղ` Աստծուն շնորհակալություն հայտնելու, որ բազում մարդկանց օգնեց երկիրաշարժից հետո վերականգնելու համար իրենց կյանքը` հսկայական դժվարություններով հանդերձ:

Միշտ առկա է փորձությունը` հավատը անցյալի գեղեցիկ մի բանի վերածելու: Հավատը, եթե պատմության դիվաններում պահվի, այն կկորցնի իր կենսունակ ուժը: Հավատը ծնվում և վերածնվում է` տիրոջ հետ կենդանի հանդիպումից: Սերը քրիստոնյայի այցեքարտն է, և ներկայանալու այլ ձևոր անիմստ է, քանի որ Հիսուս ասում է` այդկերպ կճանաչեն ձեզ: Չէ՞ որ Եսայի մարգարեն էլ ասում է.«Աստված բնակվում է սիրողի մեջ»: Կարիք ունենք քրիստոնյաների, որ հոգնությունից չխորտակվեն, կարիք կա ավելի արդար հասարակության, որտեղ մարդիկ կվարձատրվեն իրենց աշխատանքի համաձայն»,-ասաց Հռեմի Պապը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ