18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեղավորը /վիդեո/

“Ժառանգական” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հարց ուղղեց արդեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանին`/ապրիլի 9-ին կառավարությունը հրաժարական է տվել-խմբ./ որքանով է վերջինս իր վարչապետ եղած տարիներին թույլ տրված մեղքերի՝ սխալների համար մեղավոր համարում իրեն:

Փոստանջյանն ասաց, որ կցանկանար իմանալ, թե կառավարության մյուս անդամներն արդյոք զգում են իրենց մեղքը, որ Հայաստանում գնալով աճում է աղքատության ցուցանիշը, որ այս տարիների ընթացքում շուրջ 200 հազար ՀՀ քաղաքացի է  արտագաղթել:

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը ասաց, որ ցանկացած նորմալ մարդ մեղք է գործում, սակայն եղել են որոշ ծրագրեր, որոնք կիսատ են արվել, եղել են բացթողումներ, բայց իրենք իրենց աշխատանքով նաեւ օժանդակել են երկրի զարգացմանը: Նա նշեց, որ “պատմությունը դեռ կգնահատի իրենց աշխատանքը”: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ