22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հռոմի Պապն օդանավով ուղևորվել է Գյումրի

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը օդանավով ուղեւորվել է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի:

Հիշեցնենք՝ մինչ այդ նա եղել է Ծիծեռնաբերդի հուշահամալիրում՝ ՀՀ նախագահի և Ամենայն Հայոց Հայրապետի ուղեկցությամբ:

Նշենք, որ Գյումրիում Հռոմի Ֆրանցիոսկոս Պապը պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Դրանից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան»  եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն:

Այնուհետև  Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում:

Երեկոյան, երբ Հռոմի պապն արդեն Երևանում կլինի,   էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ