10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Շարմազանովը Փոստանջյանին՝ ճնշեք օմբուդսմենին

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկիկն փորձում է սրել կրքերը ԱԺ-ում: Մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի հաշվետվության քննարկմանը եւս պատգամավորն անմասն չմնաց:

Փոստանջյանը պարզվում է շատ հարցեր ունի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Դրանցից մեկն էլ առնչվում է մարտի 1- ին տեղի ունեցած դեպքերի քննությանը մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությանը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գտնում է, որ անարդար են իրենց հանդեպ: Նա կրկին հիշեցրեց մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Հովհաննիսյանին, որ դեռ չփակված գործերին իրենք միջամտելու իրավունք չունեն.”Ինչ վերաբերվում է դանդաղ ընթացող քննությանը մենք բազմիցս անդրադարձել ենք դրան և դիտողություն արել”:

Զարուհի Փոստանջյանը  չցանկացավ արձագանքել մարդու իրավունքների պաշտպանին: Ասաց՝ այլևս չի ցանկանում ճնշել:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Փոստանջյանի դժգոհ արտահայտությանը արձագանքեց. ՛՛Եթե Ձեր ճնշումը ի բարօրություն մեր ժողովրդի է, ինչքան ուզում եք ճնշեք, ի սեր Աստծո՛՛:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ