18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի վարկանիշն էնքան բարձր ա, որ հլը շատ փոքր են էն մնացածը ….

Այսօր Ազգային ժողովում “Հանրապետական” պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ինքը երեկ Բաղրամյան պողոտայում չի եղել, չի էլ հետաքրքրվել այստեղ ընթացող իրադարձություններով: 

“Սերժ Սարգսյանի վարկանիշն էնքան բարձր ա, որ հլը շատ փոքր են էն մնացածը, որ փորձեն իրա հետ համեմատություն անել: Համ էլ ես էրեկ գնացել էի իմ նախագահի ինագուրացիային, Բաղրամյանում ինչ գործ ունեմ”: Պատգամավորի խոսքով, երեկ մեր ժողովուրդը հասկացավ, որ “Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իրա նմանների հետեւից երբեք չի գնալու”:

Ինչ վերաբերում է ժողովրդի իշխանությունից դժգոհողներին: Առաքել Մովսիսյանն ասաց` “ժողովուրդը պիտի միանա իրենց”: “Տենանք ինչով կարանք պիտանի ըլնենք երկրին, եղա՞վ: Էս 10-15 հազար ժողովուրդը, որ կան Ազատության հրապարակում, եթե կան էդքան, մերոնք են բոլորը, կմիանան մեր 1 միլիոնին, կտենանք ինչով կարանք պիտանի ըլնենք մեր երկրին, ֆսյո: Մեր ժողովուրդը կատաղած չի, երբեք էլ չի կատաղում”,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ