07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱԺ նախագահը ցավակցում է

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ.

“Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին:

Հայ երգարվեստը կորցրեց մեր ժողովրդական, ազգային երգերը իր յուրահատուկ կատարումներով կենդանի պահող եւ աշխարհով մեկ տարածող վաստակաշատ երգչուհուն։ Ֆլորա Մարտիրոսյանի ինքնատիպ մեղեդային ձայնն ու անզուգական կատարողական արվեստը սեր ու ջերմություն էին սփռում` հուզելով տարբեր սերունդների եւ ազգերի ներկայացուցիչների, ալեկոծելով տարբեր համերգասրահներ Հայաստանում եւ արտերկրում:

Ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց մեծ վիշտը”:

 

ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ