09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ- դարպասների մոտ ակցիա իրականացրած ակտիվիստն արդարացվեց

Ստվարաթղթե կանաչ տանկով Երևանի կենտրոնում՝ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասների մոտ ակցիա իրականացրած Արտակ Գևորգյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ անպարտ ճանաչվեց և արդարացվեց, քանի որ նրա  արարքում բացակայում էր  հանցակազմը:

Հիշեցնենք, որ այսօր մինչև դատավճռի հրապարակումը նախատեսվում էր մեղադրական ճառ, սակայն դատախազը հրաժարվեց  առաջադրված մեղադրանքից:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը «Հակահարված» արտ խմբի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր իրականացրել՝ անցնելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով նա հասել էր ԱԱԾ շենքի մոտ և տանկը կոտրել Ազգային անվտանգության ծառայության շենքի մուտքի մոտ:

Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ