05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կրճատեցին մաշվածներին

Այսօր կառավարության  նիստին որոշում կայացվեց  որոշ պետական կառույցներից հետ վերցնել թվով 383 ավտոմեքենաներ և ամրացնել Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում վաճառելու համար: Նշենք, որ հիմնականում դրանք հին մեքենաներ են:

Ոստիկանության հաշվեկշռից կկրճատվեն մեծ թվով ՎԱԶ-2121, ՎԱԶ-2106, Մոսկվիչ-2140 մակնշի ավտոմեքենաներ:

Գործադիրը որոշեց կրճատել նաև մի քանի թանկարժեք ավտոմեքենաներլ: Կկրճատվի մի քանի «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենա, նաև չինական արտադրության «Սսանգ-Յունգ»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց` արդեն հայտարարվե՞լ են մեքենաների վաճառքի մրցույթները:

Սահակյանը պատասխանեց, թե այս պահին ընթանում են մեքենաների գնահատման աշխատանքները, որից հետ կհայտարարվի վաճառքի մասին:

Արման Սահակյանի  պատասխանի ընթացքում  գործադիրի անդամները տեղում նստած ակտիվ խոսում էին:

«Էդ վերջում շատ եք խոսում այսօր, ի՞նչ է պատահել»,-նկատողություն արեց  Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ