15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ւմ էր ուղղված Րաֆֆու sms-ը.Չորրորդ ինքնիշխանություն

Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում , թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանր որոշել դադարեցնել հացադուլը: Թերթի տեղեկություններով, Րաֆֆու վարքագիծը սկսել է նյարդայնացնել ՌԴ իշխանություններին, մասնավորապես պուտինամերձ շրջանակներին, եւ նրանք Արա Աբրահամյանի միջոցով համապատասխան մեսիջ են ուղարկե լ ՀՀ իշխանություն-ններին: Արա Աբրահամյանն ինքն է անձամբ ոուսների տրամադրությունները ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո վերջինս որոշել է “թարգել” հացադուլը եւ մանրից դադարեցնել հանրահավաքային պայքարը: “Նկատենք նաեւ , որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան բանակցությունները վարում է Արա Աբրահամյանը: Սերժ Սարզսյանի կողմից բանակցում է Արա Աբրահամյանր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն նախաձեռնությունը վերցրել է նրա կինը` Արմենուհի Հովհաննիսյանը:

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հուզախառը վիճակում հայտարարեց, թե այսօր առավոտ ինքը մեկնում է Ռ-ուսաստանի Դաշնություն ` Պուտինի հետ հանդիպելու եւ ներկայացնելու իրավիճակր: Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունից շատերը սկսեցին զվարճանալ ֆեյսբուքում: Մինչդեռ դա ոչ թե Հովհաննիսյանի հերթական անհասկանալի ձեւակերպումն էր, այլ շատ կոնկրետ sms:

Փաստորեն, երեկ Րաֆֆին ակնարկում էր Արա Աբրահամյանին, որ նա կարող է “խզել” բոլոր պայմանավորվածություններ եւ անձամբ հանդիպել Պուտինի հետ եւ նրան պատմել բոլոր դարդերը: Ի դեպ`Հովհաննիսյանի այս հաղորդագրությունը ոչ միայն զավեշտալի է , այլ նաեւ հստակ ցուցիչ է այն իրողության, որ վերջինս լուրջ քաղաքական գործընթացների համար ադեկվատ չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ