Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց բարեկամական Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը
Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի գիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության գծով դեսպան Շին Մարուոյին:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց բարեկամական Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ ՀՀ Նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա զգալի խթան հանդիսացավ հայ-ճապոնական համագործակցության զարգացման եւ ամրապնդման համար, եւ Տոկիոյում ձեռքբերված պայմանավորվածությունները ակտիվորեն կյանքի են կոչվում: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրած տեխնիկական աջակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մարուոն նշեց, որ հատկապես գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, եւ կողմերը նշանակալի քայլեր են ձեռնարկել եւ ձեռնարկում այն օգտագործելու համար:
Զրուցակիցները քննարկեցին հայ-ճապոնական բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: