12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Թեժ իրավիճակ դատարանի մոտ

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող  Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստը այսօր մեկնարկեց միջադեպով:

Դատարանը մի քանի քաղաքացու  թույլ չտվեց ներկա գտնվել դատաքննությանը, քանի որ նրանք խանգարել են նախորդ դատական նիստերը:

Քաղաքացիները  Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց  են: Նրանք պահանջում են իրենց թույլ տալ մտնել դատարան:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին հարցաքննվելու են Ամանորի գիշերը Ազատության հրապարակում եղած ոստիկանները:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ