Արամ Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է՝ ստեղծված մթնոլորտի պատճառով. armtimes.com
12:50 Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հաստատում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցի չեղարկման մասին լուրը: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու:
11:20 Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է: Տեղեկությունը armtimes.com -ին հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը: Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը՝ Գոչունյանը պատասխանեց. «Հավանաբար Հայաստանում ստեղծված մթնոլորտը»:
Պոլսո պատրիարքարանից մեզ հայտնեցին, որ չեն կարող հաստատել տեղեկությունը: «Պատրիարքարանում պատասխանատու մարդ չկա, բոլորը եկեղեցի են գնացել, խնդրում ենք զանգել կեսօրից հետո»,- ասաց հեռախոսին պատասխանած աշխատակցուհին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Աթեշյանը Հայաստան պետք է ժամաներ Ռուսաստանից, ուր մեկնել էր հունիսի 15-ին: Մինչ այս պահը այցի ժամկետները գաղտնի էին պահվում: Պոլսո պատրիարքարանի կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում էր միայն, որ Աթեշյանը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու «Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի նիստերուն, ինչպէս նաեւ Կաթոլիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետ՝ Ն.Ս. Ֆրանսիսկոս Սրբազան Պապի Հայաստան այցելութեան առթիւ կազմակերպուած հանդիսութեանց»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: