22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող ճգնաժամի կապակցությամբ

Ապրիլի 9-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ադնան Մահմուդը ներկայացրեց Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինվածբախումների դադարեցմանն ուղղված ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող ճգնաժամի եւ վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդթվում սիրիահայությունը:  Նա վստահություն հայտնեց, որ կարգավորման միակ ճանապարհը  Սիրիայի հասարակության բոլոր հատվածների միջեւ երկխոսությունն է, եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում  հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից եւ համերաշխություն ու կայունություն հաստատել երկրում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ