Արոնյանը 3-րդ տեղը գրավեց
Լյովենում ավարտվել է շախմատային «Grand Chess Tour» մրցաշարի երկրորդ փուլը:
Մրցաշարի վերջին օրը տեղի են ունեցել կայծակնային շախմատի մրցաշարի վերջին 9 տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանը երկու օրերի արդյունում վաստակել է 10 միավոր՝ երկրորդ օրը հաղթելով Վիշվանաթան Անանդին, ոչ-ոքի խաղալով Մագնուս Կարլսենի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Վլադիմիր Կրամնիկի, Անիշ Գիրիի, Ուեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի ու Վեսելին Տոպալովի հետ և պարտվելով Ֆաբիանո Կարուանային: Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանը 2-րդ տեղն է զբաղեցրել` մեկ միավորով հետ մնալով Կարլսենից:
Ընդհանուր արդյունքով (արագ ու կայծակնային շախմատ) Արոնյանը վաստակած 20 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը` հետ մնալով Կարլսենից (23 միավոր) և Սոյից (20,5 միավոր):