ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը երեք օրով ազատություն է ստացել
Ինչպես տեղեկացրեց դատական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը Վճառաբեկ դատարանի որոշմամբ 3 օրով ազատ է արձակվել` մասանկցելու հոր հոգեհանգստին եւ հուղարկավորությանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման` ոստիկանների հետ վիճաբանության համար: Վճիռը բողոքարկվել է եւ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: