Ինչու Արա Աբրահամյանը ներդրումներ չի անում Հայաստանում /վիդեո/
“Ռուսաստանի հայերի միության” նախագահ Արա Աբրահամյանը համաձայն չէ այն տեսակետին, որ գործարարները Հայաստանում չեն ուզում ներդրումներ անել` նախընտրելով բիզնես պլաններն իրականացնել արտերկրում:
Մասնավորապես Արա Աբրահամյանը վերջին տարիներին մոտ 120 մլն դոլարի ներդրում է արել: Ռուսահայ գործարարի խոսքով` խանգարող հանգամանքներ շատ կան, Հայաստանում ամեն ինչ իդեալական չէ:
“Կայունություն է պետք. ասենք մեկը մի բան է ասում, մյուսը` ուրիշ, անկայուն տեղում մարդ փող չի դնի: Հարկային դաշտի թեթեւացում, սեփականության իրավունք, դատական բարեփոխումներ: Բայց ես վստահ եմ, որ կփոխվի”,-ասաց Աբրահամյանը:
Ի դեպ, Արա Աբրահամյանն այսօր մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդման արարողությանը:
Գործարարի առաջարկներն ու ապահով Հայաստանի պատկերացումները` տեսանյութում: