24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Օսկանյանին ԱԱԾ են հրավիրել

Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամին առչնվող ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հրավիրվել է ԱԱԾ (իր համար նախընտրելի օրն ու ժամը նախապես քննիչների հետ համաձայնեցնելու առաջարկությամբ):

Վարդան Օսկանյանը ԱԱԾ է հրավիրվել Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաև աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ ծանոթանալու և արձանագրություն կազմելու համար:

Վերոհիշյալ խնդրի հետ կապված սույն թվականի հունվարի 29-ին հարցաքննվել են հիմնադրամի երկու վարորդները, իսկ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն ստուգել է, թե արդյոք հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաներում տեղադրված են գազաբալոնային համակարգեր, ինչպես նաև այդ ավտոմեքենաների վազքը:Տեղեկացնում են ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադամից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ