25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը միակ գերտերությունն է, բայց չպետք է մեր գործերին խառնվի․ Պուտին

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվել Սանտ-Պետերբուրգում ընթացող տնտեսական համաժողովի լիագումար նիստին և այտեղ ելույթ է ունեցել։ Պուտինը հայտարարել է, որ ներկա լարված աշխարհաքաղաքական իրավիճակը մեծամասամբ կապված է տնտեսական դժվարությունների հետ:

Պուտին իր ելույթում կոչ է արել ստեղծել Եվրասիական մեծ գործընկերություն` Եվրասիական տնտեսական միության, Հնդկաստանի, Չինաստանի, ԱՊՀ երկրների և այլ պետությունների մասնակցությամբ:

«ԵԱՏՄ-ն կարող է դառնալ լայն ինտեգրման շրջանակի կենտրոն և ներառել նոր գործընկերներ տեխնոլոգիական խնդիրների լուծման համար»,-ասել է նա:

Պուտինը նաեւ խոսել է ԱՄՆ-ից ու ասել, որ ինքը Միացյալ Նահանգներին միակ գերտերությունն է համարում։

Միեւնույն ժամանակ, Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է խառնվի Ռուսաստանի գործերին եւ ազդի ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա:

«Ամերիկան հզոր տերություն է, գուցե միակ գերտերությունն է: Մենք ընդունում ենք դա»,- հայտարարել  նա՝ նշելով, որ այդքանով հանդերձ՝ ԱՄՆ-ն չպետք է մշտապես խառնվի Ռուսաստանի գործերին, թելադրի ինչպես ապրել։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ