23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ով չի ուզում, թող չնայի. Հրապարակ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ակ­տիվությունը համացանցում շատ է քննարկվում: Քննարկվելուց զատ` նաեւ քննադատվում է: «Զինվո­րական բժիշկների ասոցիացիա» ՀԿ նախագահ, առողջապահության նա­խարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը շատ է սիրում ֆոտոսեսիաներ անել, որտեղ հատկապես աչքի են զարնում նրա հագուստի եւ ծաղիկների, երբեմն թռչունների ու կենդանիների, գույների ու ձեւավորման համադրություններն իր հագուս­տի հետ:

Թե որքանով է ճաշակի եւ նորաձեւության բարձրակետ համար­վում, օրինակ, կարմիր զգեստը կար­միր վարդերի հետ համադրելը կամ սեւը` սպիտակի, կիմանան ճաշակի եւ նորաձեւության մասնագետները: Բայց ռոմանտիկ ոճով ու ժպիտը դեմքին իրականացվող այդ ֆոտոսեսիաներին երբեմն մասնակցություն են ունենում նաեւ նրա նախարար ամուսինը, երեխաները, զինվորական­ներ, զոհվածների հարազատներ: Իսկ այս տարվա Զատկի տոնին համապա­տասխան հագուստով ֆոտոսեսիան, որից մի քանի օր անց սկսվեց պատե­րազմը, մի տեսակ լցրեց հասարակու­թյան համբերության բաժակը` պաշտ­պանության նախարարին ուղղված կոչեր հնչեցին.

«Միթե չի կարողանում արգելել կնոջը` մի փոքր ավելի զսպ­վածություն ցուցաբերել, երբ երկիրը պատերազմի մեջ է, եւ սահմանին զոհեր Ենք տալիս»: Չէոր այդ ակ­տիվությամբ վնասում է ամուսնու հեղինակությանը, որին ինչ-որ պահի անգամ ապագա նախագահացու էին պատկերացնում: Գուցե պաշտպանու­թյան նախարարի տիկինն շտապում է առաջին տիկնոջ կերպարի մեջ մտնել: Կնոջ ֆոտոսեսիաների եւ դրանց շուրջ քննադատությունների առու­մով նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց.

«Յուրաքանչյուր ոք այսօր իրավունք ունի եւ պարտավոր է եւ աշխատել, եւ գործունեություն ծավալել իր ֆունկցիոնալ պարտակա­նությունների, ես նկատի ունեմ’ իր մասնագիտական կարողությունների շրջանակներում, եւ եթե հնարավոր է’ նաեւ հասարակական գործունեու­թյուն ծավալելու ուղղությամբ: Իր կողմից ծավալած հասարակական գործունեությունը, միանշանակ, հա­մաձայնեցված է ինձ հետ եւ ուղղված է ռազմական բժիշկների ընդհանուր համակարգային գործունեության մեջ հասարակական գործունեության իրականացմանը: Այն ուղղված պետք է լինի բժիշկների համախմբմանը, նրանց մասնագիտական կարողու­թյունների բարձրացմանը, նրանց գի­տական գործունեությանը Եւ, ամենա- կարեւորը, սոցիալական խնդիրների լուծմանը, որոնք որ այսօր կան բա­նակի շուրջը»:

Նորից ընդգծեցինք` խոսքը ֆո­տոսեսիաների, ֆեյսբուքյան ակտի­վության մասին է:

«Հիմա ես ասեմ: Եթե դու քո աշխատանքի մեջ, հա­սարակության մեջ եւ տանը անընդ­հատ լսում ես բարձրաձայնված հարցեր այս կամ այն խնդիրների, պրոբլեմների մասին, եւ նույնն էլ տա­նը դիմում են իմ կնոջը եւ ասում են` այս հարցով խնդրում եմ օգնեք, այս հարցով խնդրում եմ աջակցեք, եւ, միանշանակ, ես այդ աջակցման գոր­ծունեության մեջ եւ գործի տեղն եմ, եւ հասարակության մեջ եմ, եւ տանն եմ: Դրա համար ես որոշել եմ, որ իրեն էլ ընդգրկեմ: Եթե ուսումնասիրեք նրանց գործունեությունը, կտեսնեք, որ բազմաթիվ են այն աշխատանք­ները, որոնք ուղղված են այս կամ այն մարդուն, անձին աջակցելու, ազա­տամարտի վետերաններին, զինվո­րականներին»:

-Բայց Դուք տեսնում եք, որ շատ են քննադատում…

-Ինչն են քննադատում:

-Նրա հրապարակային լուսա­նկարները, զգեստների-ծաղիկների համադրությունը, որոնք վառ արտահայտված Եւ պարբերական բնույթ Են կրում, դրանց տակ տարա­տեսակ ենթատեքստեր Են դրվում…

-Ինչ եք կարծում, տարվա ըն­թացքում մարդ չի կարող մի քանի ծաղկեփունջ գնել… այսօր երկրագնդի վրա կան միլիարդից ավել օգտատե­րեր, ով չի ուզում, թող չնայի:

-Բայց դրանք քննադատվում են, այդ քննադատությունները Նաեւ Ձեզ են ուղղվում: Դուք խոսել եք Ձեր կնոջ հետ այդ հարցի մասին, չեք փորձել փոխել մոտեցումը:

-Ինչի համար, ինչ անօրինական գործունեություն է ծավալում:

-Անօրինական չէ, բայց Դուք եւ Ձեր կինը հրապարակային դեմք եք, Եւ ձեր ամեն մի քայլ տարբեր ասո­ցիացիաներ է առաջացնում, տարբեր ենթատեքստեր ու գնահատականներ են տրվում, գուցե ինչ-որ բան սխալ է, ի վերջո, որ այդքան քննադատում Են:

-Իսկ ինչու չեք այն իրականության մեջ նայում, որ ինքն այցելում է զոհ­վածներին, այցելում է, աջակցություն է ցուցաբերում, ասենք, տարբեր սոցի­ալական խնդիրներ ունեցող անձնա- վորություններին:

-Այդ դեպքում չեք կարծում, որ նման քննադատությունները վնա­սում են Ձեր պատկերացրած այդ օգտակար աշխատանքին:

-Գիտեք, մեր իրականության մեջ քննադատելու են ամեն ինչ, այնպես, ինչպես, օրինակ, այսօր դժվար պա­հին որեւիցե մի կառույց անհրաժեշտ է, բայց երբ որ վտանգները հեռանում են, այդ կառույցը դառնում է արդեն ոչ անհրաժեշտ, քննադատության է ենթարկվում:

Օրվամյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ