Առանց Քոչարյանի, Քոչարյանի հետ
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հունիսի 17-ին ընդգրկվեց «Համախմբում» կուսակցության վարչության կոզմում:
Կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Եղիազարյանը նշեց , թե մինչ այս պահը չի եղել որևէ կուսակցություն, որին ցանկացել է անդամակցել, բայց «Համախմբում»-ն այն ուժն է, որի հետ ցանկություն է հայտնել ճանապարհ անցնել:
Հրամանատարը չբացառեց, որ կուսակցության հետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Շատ հնարավոր է, բայց այսօր այդ մասին տեղեկություն չունեմ, չեմ կարող խոսել, հենց տեղեկություն ունենամ, կասեմ՝ այո՛, Ռոբերտ Քոչարյանը կանգնած է կուսակցության հետևում»: