19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

‘Ժառանգությունն’ ու ‘Ազատ դեմոկրատները’ տրոհվում են. Արման Մելիքյան

‘Հայաստանում հավերժ քաղաքական ձմեռ է և երբեք աշուն չի լինում: Հիմնական ընդդիմադիր ուժերը գնացին տրոհման ճանապարհով և դա շարունակական է: Վերջինը ‘Ժառանգության’ ներսում էր’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Բանախոսը համոզված է, որ օրերս ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի կողմից  հնչած հայտարարությունները այդ ուժերի փաստացի տրոհում էին, եւ հաստատեցին նրանց ներքին խոհանոցում եղած լուրջ անհամաձայնությունների առկայությունը:

Խոսելով ԲՀԿ-ի մասին` Մելիքյանն ասաց. ‘Այսօր ԱԺ-ում առավել ազդեցիկ ուժը ‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցությունն է, եւ  դատելով ամեն ինչից՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները ցանկանում են կուսակցությունը ներկայացնել որպես Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժ:  ԲՀԿ-ն, ստորագրելով Սերժ Սարգսյանին սատարելու մասին պարտավորագիրը, դեռեւս հակառակի մասին հայտարարություն չի արել, հետեւաբար՝ հեղհեղուկ մի վիճակ է’:

Նախկին արտգործնախարարի խոսքերով` ԲՀԿ-ն քաղաքական որակների տեսանկյունից իշխող կոալիցիայից որակապես չի տարբերվում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ