06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թույլ չեն տա

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկնարկած նախաձեռնությունն ուղղված է Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի հայաստանյան այցին։

«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» միջոցառման կազմակերպիչները կարծում են, որ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած, Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի պապի՝ Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։

«Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս՝ որպես սրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ, թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը»,- հայտարարում են նախաձեռնության անդամները։

Նախաձեռնության մասնակիցներին առաջարկվում է 2016թ.-ի հունիսի 22-ին հանդիպել օդանավակայանում Աթեշյանի մուտքը Հայաստան թույլ չտալու համար։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ