07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Տարոնը իմ ընկերն է, բայց մենք մերն ունենք. Արմեն Երիցյան

Երեւանի ավագանու ընտրություններում “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող ՕԵԿ փոխնախագահ, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատասխանելով լրագրողների հարցերին` մասնավորապես ասաց, որ բոլոր թեկնածուներին լուրջ մրցակից է համարում: Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի աշխատանքը` Արմեն Երիցյանին գոհացնում է:

 “Ես բազմիցս ասել եմ,որ Տարոն Մարգարյանը իմ ընկերն է եւ աշխատում է, եւ մենք մեր աշխատաոճն ենք առաջարկում: Այն, որ մենք մասնակցում ենք ընտրություններին` չի նշանակում, որ դժգոհ ենք ուրիշների աշխատանքից: Երեք տարի առաջ ԱԻ նախարարը իմ ընկեր Մհեր Շահգելդյանն էր, նորմալ աշխատում էր, բայց ես առաջարկեցի իմ աշխատաոճը, նույնը այժմ Երեւանի զարգացման մեր ծրագիրն ենք առաջարկում”,-ասաց Արմեն Երիցյանը:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 7-ին մեկնարկեց Երեւանի ավագանու անդամների ընտրություններին գրանցված կուսակցությունների քարոզարշավը: ՕԵԿ-ն արդեն ընտրողներին ներկայացրել է իր ծրագիրը

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ