Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/serz_sargsyan_1365328501.jpg)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
“Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ եւս բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին ու դուստրերին. մի բան, որ առօրյա հոգսերով ու խնդիրներով տարված` ամեն օր չէ, ցավոք, որ անում ենք: Այսօր եւ տարվա մնացած օրերին մենք կարող ենք մեր ջերմությամբ, մեր հոգատարությամբ ու մեր աշխատանքով նրանց ու բոլորի համար կյանքը դարձնել շատ ավելի գունեղ ու շատ ավելի երջանիկ:
Հայաստանի իշխանությունները փոխում են իրականացվող քաղաքականության առաջնահերթությունները` այսուհետ հատուկ հոգածության առարկա դարձնելով մայրական առողջության եւ առողջ սերնդի դաստիարակության խնդիրները: Մեր երկրում ձեւավորելու ենք այնպիսի միջավայր, որտեղ մայրությունն ու մանկությունը գտնվում են հասարակության եւ պետության ամուր պաշտպանության ու հովանավորության ներքո: Իսկ բազմազավակ ընտանիքները դիտարկվելու են որպես մեր հասարակության կարեւորագույն օղակ:
Սիրելի կանայք,
Կրկին շնորհավորելով ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ աշխատանքային հաջողություններ”: