28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ոչ մի քաղաքացի չի ցանկանում, որ իր անձնական տվյալները հրապարակվեն. Վահե Էնֆիաջյան

Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ երեկ Գագիկ Ջհանգիրյանը հարց էր ուղղել  Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց՝ Կառավարության կողմից նախկինում արված սահմանումներն այլևս նոր օրենքի դեպքում չի գործելու։

«Բնական է՝ ոչ մի քաղաքացի չի ցանկանում, որ իր անձնական տվյալները հրապարակվեն կամ շատ մարդկանց ձեռքի տակով անցնի։ Տարիներ շարունակ՝ հրապարակվել են քաղաքացիների ավտոմեքենաների կամ բջջային հեռախոսահամարները, արդյո՞ք դրանք անձնական տվյալներ չեն։ Փաստացի՝ մարդու իրավունքները ոտնահարվել են»,- նշեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Արձագանքելով Վահե Էնֆիաջյանի մտահոգությանը՝ պարոն Տերտերյան չբացառեց, որ անձնական տվյալները կարող են հրապարակային դառնալ, օրինակ՝ ՏԻՄ ձեռքի տակ գտնվելով. «Ես կիսում եմ Ձեր մտահոգությունը, բայց ՏԻՄ համակարգի մասով ծրագրեր ունենք, էլեկտրոնիզացնում ենք, որ դրանք դառնան ավելի պաշտպանված»։

Վահե Էնֆիաջյանը շեշտեց՝  համացանցում տեղադրված է քաղաքացիների բնակարանների հասցեները, հեռախոսահամարները, իսկ դա մարդու անձնական տվյալների պաշտպանվածության կոպիտ խախտում է։

Վաչե Տերտերյանը պատասխանեց եթե հարցին այդ տեսանկյունից նայենք, ապա նույն վտանգը կարող է լինել նաև, երբ անձնական տվյալները ՏԻՄ մարմինների մոտ լինեն թղթի վրա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ