Գերմանահայերը մտահոգ են

Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված է: Հակառակ որոշ կանխատեսումների մթնոլորտը գնալով շիկանում է եւ սպասվում է, որ այն իր կուլմինացիոն կետին կհասնի ապրիլի 9-ին`նախագահական երդմնակալության օրը:
ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է , որ կարող են սադրանքներ եւ բախումներ առաջանալ խաղաղ բնակչության ու օրինապահ մարմինների միջեւ եւ զարգացումները գնան մարտի 1-ի հայտնի դեպքերի սցենարով:
Մենք զորակցում ենք մեր ժողովրդի արդար պայքարին եւ խիստ մտահոգված ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ենք, որ որեււէ բիրտ ուժի կիրառում կամ սադրանք աննախադեպ
բացասական ազդեցություն կունենա Հայաստանի իշխանություններ եւ Սփյուռք հարաբերությունների վրա:
Ի բարօրություն Հայ ժողովրդի, երկրի խաղաղ ու կայուն զարգացման` պահանջում ենք Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից յուրաքանչյուր խնդրո առարկա կամ տարաձայնություն հանգուցալուծելիս կիռարել միմիայն իրավական, ազգանպաստ եււ մարդասեր մոտեցում, որը կհանդիսանա ամուր հիմք Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների շարունակական զարգացման համար եւ առավել կբարձրացնի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային արենայում:
“Եվրոպայի Հայերի Համագումար” Գերմանիայի մասնաճյուղ
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ
Հայ-Գերմանական Մշակութային Ընկերություն
Բեռլինի Հայ Համայնք
Շտուտգարտի Հայ Մշակութային Միություն
“3-րդ Հազարամյակն Առանց Պատերազմի” ՀԿ
“Հայկական Վերածնունդ” Գերմանիայի մասնաճյուղ
05. 04. 2013թ.
Գերմանիա