16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ես վերադասից եմ ստանում իմ հրամանը. Գևորգ Սաֆարյանի գործով տուժած հրեշտակապետը անկեղծացավ

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական այսօրվա նիստում պաշտպանական կողմի հարցերին գործով տուժող Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը հիմնականում «Այդպես եմ հիշել, այդպես եմ պատասխանել»,  «Չեմ հիշում» պատասխանները հնչեցրեց:

Գեղամ Խաչատրյանի այդ պատասխանները դատական նիստերի դահլիճում գտնվողների մոտ վրդովմունք առաջացրեց:

«Ինչպես եք այդ կարճ ժամանակահատվածում կարողացել այսպես ոտքով հարված կատարել, երբ ձեր գլուխն այպես կախված է եղել, ինչպես եք կարողացել թեքվել…», -Գեղամ Խաչատրյանին հարցրեց Գևորգ Սաֆարյանի փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը:

«Պատկերացրեք, շատ արագ եմ արել»,-պատասխանեց Գեղամ Խաչատրյանը:

Գործով մեղադրյալ Գեւորգ Սաֆարյանի հարցին` արդյոք Գեղամ Խաչատրյանը չգիտի, որ տոնածառը չի կարող որպես արգելվող իր համարվել Ազատության հրապարակ մտցնելու համար եւ ոստիկանը պարտավոր է կատարել գործողություններ, որը սահմանված է օրենքով, այլ ոչ թե վերադասի հրամանով, Գեղամ Խաչատրյանը պատասխանեց` «Գործողությունների օրինականությունը դուք չէ, որ պետք է որոշեք, եթե վերադասից եմ ստանում հրամաննն, ուրեմն դա օրինական է, ես այդպես եմ կարծում»:

Դատարանը տուժող Գեղամ Խաչատրյանին հարց ուղղեց` արդյոք այս ընթացքում նա դեպքից  որեւէ բան հիշել է եւ ուզում է պատմել, որին տուժողը պատասխանեց «ոչ»:

Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունն այսքանով ավարտվեց:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ