Մրցակցությունը կգնա Տարոն Մարգարյանի և Արմեն Երիցյանի միջև. ՕԵԿ
ՕԵԿ-ն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ընտրական քաղաքական զարգացումներին, ներկայացրել է մրցունակ թիմ եւ ծրագիր:
Այսօր,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունները համարում են ոչ քաղաքական ընտրություններ:
Արթուր Բաղդասարյանը պայքարը տեսնում է երկու թեկնածուի մեջ.” Հիմնական պայքարը կընթանա Տարոն Մարգարյանի և Արմեն Երիցյանի միջև: Քանի որ ներկայացված 7 կուսակցությունների ներկայացուցիչներից ոմանք նույնիսկ ԲՇՏ չեն ղեկավարել: Խոսքն է իհարկե քաղաքապետի պաշտոնի հավակնորդների մասին է”,-ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են հաղթելու նպատակով, որ սա անձերի մրցակցություն է:
Նրա խոսքով՝ ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը, ով շարքայինից դարձել է նախարար եւ ստեղծել արտակարգ իրավիճակների փրկարարար ծառայության կայացած համակարգ, քաղաքապետի պաշտոնի ամենամրցակցային թեկնածուն է.”Ես կարծում եմ,որ Երիցյանը պատրաստ է քաղաքում լուրջ բարեփոխումներ անելուն”: