14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նեղացած է առաջին նախագահից. թող իր տիկին Լյուդմիլայի կողքը նստի /վիդեո/

”Ազատության” հրապարակում ապրիլի 5-ի հանրահավաքի ներկա մարդիկ ապրիլի իննին ևս հրապարակում են լինելու ու մասնակցելու են ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը: Նրանցից ոմանք հույս ունեն, որ այդ օրը իշխանափոխություն է լինելու, իսկ մյուսները չգիտեն` ինչ է լինելու, սակայն ամեն դեպքում գալու են: Henaran.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ ճանապարհը կլինի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեն բանակցությունները:

Ազատամարտիկ Արա Արշակունին ևս այդ կարծիքին է:

”Թող երկուսով որոշեն”,-ասաց նա: Վերջինս մեզ պատմեց, որ նեղացած է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրան երբեք չի ներելու իր կատարած սխալները, որոնք վերաբերում են Արցախյան հերսամարտին ու հետագա տարիներին: 

”Մեզնից մեր հաղթանակը խլեցին, ես մինչև կյանքիս վերջը իրեն չեմ ներելու”,-շեշտեց նա: Հարցին, թե կուզի, որ առաջին նախագահը ևս ապրիլի իննին գտնվի ”Ազատության” հրապարակում, նա պատասխանեց. ”Թող ինքը մտածի, կուզի, կգա, չի ուզի, թող տանը նստի իր տիկին Լյուդմիլայի կողքին”: Իսկ ԲՀԿ-ն ինչ պիտի անի. ”Իրենք էլ թող նստեն, մտածեն, իրենք մարմնի որ մասով են մտածում ընդհանրապես”,-վրդովվեց ազատամարտիկը:

Զրույցի մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ