Տարոն Մարգարյանը նախկին քաղաքապետերի հետ էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ճարտարապետների միությունում ներկա է գտնվել Կարեն Բալյանի “Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան” գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Երեւանի նախկին քաղաքապետեր Մուրադ Մուրադյանն ու Արտաշես Գեղամյանը:
Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի 60-ական թվականների երեք հայտնի հայ ճարտարապետների կյանքը, համատեղ ստեղծագործական ուղին եւ հայ ճարտարապետության մեջ նրանց թողած ժառանգությունը:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին գրքի հրատարակման հարցում ցուցաբերած աջակցության համար, կարեւորել է քաղաքապետի պատրաստակամությունը՝ լսելու եւ հնարավորության դեպքում աջակցելու ճարտարապետներին նոր ու հետաքրքիր նախաձեռնություններում:
Շնորհանդեսի շրջանակում ցուցադրվել է նաեւ գրքի հերոս երեք ճարտարապետների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն