22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Տ.Պետրոսյանի անվան շախմատի տուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևել ս.թ. հունիսի 4-ին մեկնարկած Եվրոպայի շախմատի վետերանների 16-րդ առաջնության 7-րդ տուրի հանդիպումներին:

Հայաստանում Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 50-ից մինչև 65 տարեկանների և 65 տարեկաններ ու բարձր: Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և տևելու է ինը օր: Այս տարի մրցաշարին մասնակցում են 18 երկրների շուրջ 100 շախմատիստներ: Հայաստանյան մրցաշարի մասնակիցների թվում են 10 գրոսմայստեր և 10 միջազգային վարպետ, ինչպես նաև 3 կին գրոսմայստեր ու միջազգային վարպետ: Եվրոպայի առաջնությանը մասնակցում են նաև աշխարհի 5-րդ չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին և հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ