ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձը կանանց

ՀՀ կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է ուղղել ապրիլի 7-ի` մայրության գեղեցկության տոնի կապակցությամբ.
“Սիրելի կանայք, մայրեր քույրեր շնորհավորում եմ ձեզ մայրության գեղեցկության տոնի կապակցությամբ:
Մայրական սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր երկրային ճանապարհը, նրա օրհնությամբ` մեր բոլոր նախաձեռնությունները, նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Մայր բառով է յուրաքանչյուրիս համար առաջին անգամ մարմնավորվել սերն ու գեղեցկությունը, բարությունն ու ներողամտությունը: Նրանով է չափվում անսահմանն ու անչափելին, բնականն ու մարդկայինը, արարչագործություն ու հավերժությունը:
Մայրության գեղեցկության տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց աղջիկներին` մաղթելով նրանց բարձր տրամադրություն, հարատ սեր ու երջանկություն:
Թող մայրական օրհնանքը միշտ ուղեկից լինի բոլորիս”: